Ավելին 7 ամիս առաջ - 13:20 15-03-2026

Խոշորագույն ընկերությունները կրճատում են կենդանի աշխատուժը՝ ԱԲ-ով փոխարինելու համար

Meta Platforms Inc.-ը մտադիր է լայնածավալ կրճատումներ անել, ինչը կարող ազդել կազմակերպության աշխատակիցների 20%-ի վրա։

2022 թվականի նոյեմբերին ընկերությունը աշխատանքից ազատել է 11,000 աշխատակցի, ինչը կազմում էր իր աշխատուժի այդ ժամանակահատվածի մոտ 13%-ը։

Մոտ չորս ամիս անց ընկերությունը հայտարարեց, որ կրճատում է ևս 10,000 աշխատատեղ։ Այս հարցի վերաբերյալ Reuters-ին հայտնել են, որ կազմակերպությունը փորձելու է փոխհատուցել ԱԲ-ի վրա ծախսած ներդրումները և փոխարինել աշխատողների արդյունավետությունը ԱԲ-ով։

Այնուամենայնիվ կրճատումների համար դեռևս ամսաթիվ չի նշանակվել, և մասշտաբները վերջնականապես որոշված չեն։

Նշենք նաև, որ հունվարին Amazon-ը հաստատեց, որ կրճատելու է մոտ 16,000 աշխատատեղ, ինչը կազմում է իր աշխատուժի գրեթե 10%-ը։

Ներկա պահին Meta Platforms Inc.-ը ԱԲ և սոցիալական մեդիահարթակների խոշոր ներկայացուցիչներից մեկն է, եթե ոչ ամենամեծը, իսկ Amazon.com Inc.-ը օնլայն գնումների խոշորագույն հարթակ է, որը նաև տրամադրում է ծառայություններ մի շարք այլ ոլորտներում, ինչպիսիք են Amazon Prime-ը, Audible-ը, Kindle-ը, ինչպես նաև ԱԲ-ն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ

Ձեզ գուցե հետաքրքրի