Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 23:57 14-03-2026

Տապալված շահի որդին ցանկանում է գլխավորել Իրանը «անցումային շրջանում»

Իրանի վերջին շահի, որը տապալվեց 1979թ. հեղափոխության հետեւանքով, արտաքսված որդին ասում է, որ պատրաստ է գլխավորել երկիրը անցումային շրջանում, «հենց որ իսլամական հանրապետությունն ընկնի», տեղեկացրել է Al Jazeera-ն։

ԱՄՆ-ում բնակվող Ռեզա Փեհլեւին սոցցանցերում հայտնել է, որ արդեն աշխատում է մարդկանց ընտրելու ուղղությամբ ինչպես Իրանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ «անցումային համակարգի» ստեղծման ուղղությամբ աշխատելու համար։

«Որոշվել եւ գնահատվել են ունակ մարդիկ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, որոնք կղեկավարեն անցումային համակարգի տարբեր ստորաբաժանումները։ Անցումային համակարգը իմ ղեկավարությամբ պատրաստ կլինի վերցնել երկրի կառավարումը, հենց որ իսլամական հանրապետությունն ընկնի, եւ ամենակարճ ժամկետում հաստատել կարգ, անվտանգություն, ազատություն եւ Իրանի բարգավաճման պայմաններ»,- հայտնել է Փեհլեւին։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել