Ներքին 7 ամիս առաջ - 21:30 14-03-2026

Դիպլոմ կեղծած և «համաներված»․ ով է փոխարինելու Վլադիմիր Վարդանյանին ԱԺ-ում

Վլադիմիր Վարդանյանը դադարեցրել է իր անդամակցությունը ՔՊ կուսակցությանը, քանզի ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է հենց իր թեկնածությունը։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Հարց է առաջանում՝ ո՞վ է փոխարինելու Վլադիմիր Վարդանյանին:

Ըստ ԱԺ կանոնադրության, նրան փոխարինելու է գալու ՔՊ-ի համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն։ Այս դեպքում խոսքը Վահան Զարոյանի մասին է. ցուցակում նա 104-րդն է։ Վահան Զարոյանը հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Սիրակի Օհանյանին։

Oragir.News-ը փորձեց անձամբ Զարոյանից ճշտել՝ մտադի՞ր է վերցնել պատգամավորական մանդատը, թե՞ ոչ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց։

Oragir.News-ը փորձեց պարզել՝ ով է Վահան Զարոյանը, ինչով է աչքի ընկել իշխանական պատգամավորի հաջորդ թեկնածուն:

Ըստ մամուլի հրապարակումների՝ 2018 թվականին Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալ, ՔՊ-ական Վահան Զարոյանը նշանակվել էր պաշտոնում, սակայն ընդամենը 5 ամիս անց՝ հոկտեմբերի 16-ին, ազատվել է աշխատանքից՝ կապված դիպլոմի կեղծման փաստի հետ։ Նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է համաներման հիմքով, հավանաբար քաղաքական թիմի անդամ լինելու պատճառով։

Հետագայում Զարոյանը մասնակցել է Վարդենիսի քաղաքապետի ընտրություններին, բայց ընդամենը 504 ձայն է ստացել։ Քաղաքապետ ընտրվել է Արամ Մելքոնյանը, ում աջակցել է մարզպետ Գնել Սանոսյանը, ինչը, ըստ մամուլի, սահմանափակել է Զարոյանի հնարավորությունները։

Զարոյանը շարունակում է մնալ ՔՊ անդամ, սակայն կուսակցությունը նրան չի սատարել։

Մի շարք վերլուծությունների համաձայն՝ Փաշինյանը, չունենալով այլ կադրային ռեսուրսներ, նրան ներել է և այժմ խոստանում է պատգամավորի մանդատը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով