Ներքին 7 ամիս առաջ - 22:42 13-03-2026

Հայաստանի նախագահությամբ ավարտվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանը

Մարտի 13-ին ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանը հաջողությամբ ավարտել է իր աշխատանքները՝ Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի նախագահությամբ։

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Հայաստանին և իրեն ընձեռված վստահության համար՝ համոզմունք հայտնելով, որ նման պատասխանատու հանձնառությունը ևս մեկ անգամ ապացուցում է Հայաստանի անսասան նվիրվածությունը ամուր բազմակողմ դիվանագիտության համակարգի և միջազգային համագործակցության նկատմամբ։

Հնգօրյա նստաշրջանը կարևոր հանգրվան է հանդիսացել թմրամիջոցների համաշխարհային խնդրի հասցեագրմանն ուղղված լուծումների և միջազգային համագործակցության ընդլայնման համար։

Հայաստանի նախագահությամբ ձևավորվեց նոր՝ բազմաոլորտ անկախ փորձագիտական ​​խումբ, որի առաքելությունն է պատրաստել առաջարկությունների փաթեթ՝ ուղղված թմրամիջոցների վերահսկման միջազգային կոնվենցիաների և այլ համապատասխան միջազգային պարտավորությունների կատարման բարելավմանը՝ նպատակ ունենալով նպաստել Հանձնաժողովի կողմից 2029թ. անցկացվելիք գլոբալ վերանայմանը։

Հանձնաժողովի կողմից ընդունվել են թվով հինգ բանաձևեր, որոնց նպատակն է, մասնավորապես, խթանել ջանքերը սինթետիկ թմրամիջոցների և պրեկուրսորների վաղ կանխարգելման և վերահսկողության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև դրանց արտադրության և շրջանառության համար սարքավորումների և մատակարարման շղթաների ապօրինի շահագործման կանխարգելման ուղղությամբ, ամրապնդել հանրային առողջապահության համակարգի արձագանքները և այլընտրանքային զարգացման ծրագրերը։

Հնգօրյա նստաշրջանին մասնակցել են ավելի քան 2000 պատվիրակներ՝ շուրջ 130 անդամ պետություններից, մոտ երկու հարյուր միջազգային, տարածաշրջանային և հասարակական կազմակերպություններից։

Նստաշրջանին ելույթով հանդես է եկել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պիետրոն։ Մի շարք պատվիրակություններ ղեկավարվում էին նախարարի կամ նախարարի տեղակալի մակարդակով։

Նստաշրջանի ընթացքում կազմակերպվել է շուրջ 170 հարակից միջոցառում և 24 ցուցահանդես։
Հայաստանը ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովին առաջին անգամ անդամակցել է 2024թ.: Հայաստանը Հանձնաժողովը նախագահելու է 2026 թ. ընթացքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան