Ներքին 7 ամիս առաջ - 17:51 13-03-2026

Հակակոռուպցիոն մարմինների ազատությունն ավելի կարևոր է, քան Անկախության հռչակագրին հղումը․ Իոաննիսյան

Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու վերաբերյալ որևէ հրահանգ չի ստացվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նա այս մասին ասաց Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։

Հարցին՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները վարչապետից ստացե՞լ են հրահանգ Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու վերաբերյալ, և ապա ի՞նչ է գրվելու դրա փոխարեն, Իոաննիսյանը նշեց.

«Ես որևէ հրահանգ չեմ ստացել։ Ոչ մեկն ինձ չի կարող հրահանգ տալ, բացի «Իրազեկ քաղաքացիների միավորում» թիմի անդամներից։ Թիմում այս հարցը չենք քննարկել, խորհրդում էլ չենք քննարկել։ Եվ պետք է ասեմ, որ դա մեր ուշադրության կենտրոնում չէ»։

Նրա խոսքով՝ իրենց ուշադրության կենտրոնում առավելապես այն սահմանադրական կարգավորումներն են, որոնք ունեն իրավաբանական ազդեցություն և կարող են ազդել քաղաքացիների կյանքի վրա։

«Մեզ համար շատ ավելի կարևոր է, որ հակակոռուպցիոն մարմինների անկախությունը Սահմանադրությունում հիշատակված լինի։ Դա շատ ավելի կարևոր է, քան նախաբանի շարադրանքը»։

Իսկ թե ի՞նչ կգրվի Անկախության հռչակագրի հղման փոխարեն Սահմանադրության նախաբանում, Իոաննիսյանն ասաց, որ չգիտի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան