Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 17:02 13-03-2026

Եթե Նիկոլին Ադրբեջանում են աջակցում, թող գնա Ադրբեջան. հայերն իրեն չեն աջակցում. Էդգար Ղազարյան

«Ես ժամանակին կրթություն եմ ստացել, պետական բարձր պաշտոններ եմ զբաղեցրել ու բարեխղճորեն կատարել եմ իմ պարտականությունները: 2020-ից փողոցում բոլոր հնարավոր ընդդիմադիր շարժումների մեջ ներգրավված եմ եղել՝ Նիկոլին իշխանությունից հեռացնելու ջանքերին:

Հիմա տեսնում եմ, որ ամենամեծ հնարավորությունը էս պահին ունի «Ուժեղ Հայաստանը»,- այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, դատարանի դիմաց անցկացվող բողոքի ցույցի ժամանակ ասաց Էդգար Ղազարյանը, ով հայտարարել էր, որ միանում է «Ուժեղ Հայաստան»-ին:

«Սամվել Կարապետյանը ազնիվ, հայրենասեր մարդ է ու ուժեղ անհատականություն: Ես վստահ եմ, որ նրա առաջնորդությամբ մենք մեծ հաջողություններ ենք ունենալու: Եվ դա միայն իմ վստահությունը չի: Ամենամեծ վստահությունը, որ մենք կհաջողենք, ունի Նիկոլ Փաշինյանը, դրա համար վախեցած ա, Սամվել Կարապետյանին պահում ա անազատության մեջ: Պարզ է, որ ինքն ընդամենը վախենում է Սամվել Կարապետյանից»:

Հիշո՞ւմ եք՝ 2021-ին ինքն ինչ բարձր կարծիք ուներ իր մասին: Ասում էր՝ ինքը իբր չոբանի շուն ա, հիմա էս 5 տարվա ընթացքում ինչի ա դարձել տուզիկ, չգիտեմ», - ասաց Ղազարյանը:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շրջանում աջակցություն չունի:

«Եթե նիկոլին դրսում աջակցում են, թող գնա դուրս, որտեղ աջակցում են, թող էնտեղ գնա, եթե Ադրբեջանում են աջակցում, թող գնա Ադրբեջան, հայ ժողովուրդը իրեն չի աջակցում: 7 տարվա մեջ 7 պատերազմ բերած մարդը խաղաղության քարոզիչ ա հանդիսանում: Նա պետք է օր առաջ հեռացվի իշխանությունից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով