Ներքին 7 ամիս առաջ - 15:18 13-03-2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու համակիրները Նիկոլ Փաշինյանին հեռախոս նվիրեցին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու համակիրները այսօր անցկացրած բողոքի ակցիայի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռախոս նվիրեցին:

Կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը հեռախոսը թողեց Կառավարության շենքի դիմաց՝ խնդրելով անվտանգության աշխատակիցներին, որ փոխանցեն ՀՀ վարչապետին:

«Սովորական հեռախոս է, իր լիցքավորման սարքն էլ ենք դրել, որ հանկարծ լիցքավորելու խնդիր չլինի: Ինձ թվում է քարտ կգտնեն, եթե չգտնեն՝ կխնդրենք կապ հաստատեն, քարտ էլ կտանք: Ցանկանում ենք, որ այս հեռախոսով պարզապես այսօր ուղիղ եթեր մտնի ու ասի, որ Հայաստանում այլևս բոլորը գործեն օրենքի շրջանակներում և բանի տեղ չդնեն իր խոսքը, «զանգովի արդարադատություն» չլինի, ու հաղորդագրություններով էլ պաշտոնյաների աշխատանքից չազատեն:

Այս հեռախոսը ոչ հայհոյանք է տարածում, ոչ կեղծ խոսք, լավ հեռախոս է, իրեն ասեք՝ թող օգտվի հեռախոսից, կարող է մեջից չարությունը անցնի»,- նշեց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով