Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:30 12-03-2026

Վեհափառին եկեղեցու փաստացի պետ մենակ ադրբեջանցիները կարան ասեն․ հարցում

Նախօրեին Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Վեհափառին անվանել է եկեղեցու փաստացի պետ։

«Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ՝ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել՝ պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև ըստ էության ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը: Տասնյակ հազար քաղաքացիներ՝ տրվելով բարձրաստիճան հոգևորականների և նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին,ովքեր պնդում էին, թե Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ և դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին՝ դուրս էին եկել փողոց»,- նշել է նա:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Դուք Ձեզ վիրավորված չե՞ք զգում, երբ Փաշինյանը Վեհափառին անվանում է եկեղեցու փաստացի պետ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա շատ սխալ է, որոշներն էլ ասացին, որ չեն վիրավորվում։

«Հա, սատանիստների հետ գործ չունեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ նման բան միայն ադրբեջանցիները կարող են ասել։ «Ղալաթ ա անում։ 301 թվից մենք քրիստոնյա մարդիկ ենք, ոնց թե։ Տենց բան մենակ ադրբեջանցիք կարող են ասել մերոնց»,- նշեց նա։

«Ինքը էնքան վատ բաներ ա արել, արդեն ես հիասթափված եմ իրանից, ոչ մի բան չեմ կարա դրական ասեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան