Ներքին 7 ամիս առաջ - 10:07 12-03-2026

Մարդը 2018-ից ի վեր չի հասկացել՝ որտեղ ինչ կարելի է ասել, ինչ՝ ոչ. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա Եվրախորհրդարանում ունեցած ելույթներին, որտեղ վերջինս խոսում էր եպիսկոպոսների հոգևոր «խախտումներից» և շնորհակալություն էր հայտնում Ալիևին՝ երկաթգծով բեռնափոխադրումների սահմանափակումները վերացնելու համար:

«Բոլոր նրանց, ովքեր դեռ կասկած ունեն, որ թե՛ պատերազմից, թե՛ հետպատերազմական արհավիրքներից, Արցախի հայաթափումից, Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայից և Ադրբեջանի բոլոր պայմաններին հնազանդորեն համաձայնելուց կարելի էր խուսափել, եթե պետության ղեկին կանգնած մարդը որևէ պատկերացում ունենար, թե ինչ բան է դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և ինչ արժեք ունի խոսքը, պարզապես խորհուրդ եմ տալիս լսել Փաշինյանի ելույթի միայն մեկ հատվածը։

Մարդը գնացել է Եվրոպական խորհրդարանի ամբիոնից և պատմում է, թե Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսները խախտել են ինչ-որ իրեն հայտնի հոգևոր կանոններ, ազդեցության գործակալներ են և ուզում են խանգարել իր «խաղաղությանը»։

Եթե չեք պատկերացնում, թե ինչ անհեթեթ, լավագույն դեպքում՝ ծիծաղելի, իսկ վատագույն դեպքում՝ արգահատելի տպավորություն կարող է թողնել նման ելույթը դահլիճում նստածների վրա, ես դա բառերով չեմ կարողանա նկարագրել։

Իսկ եթե պատկերացնում եք, ապա նաև դժվար չէ հասկանալ, որ մարդը 2018-ից ի վեր՝ ո՛չ արցախյան բանակցային գործընթացում, ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ դրա ընթացքում, ո՛չ դրանից հետո, և ո՛չ էլ մինչև այսօր, հենց այսպես էլ չի հասկացել, թե որտեղ ինչ կարելի է ասել, ինչ չի կարելի ասել, ինչ են քեզանից ակնկալում, ինչը որևէ մեկին չի հետաքրքրում, և ինչն է մատնում քո թուլությունը, տգիտությունը, վախերը և պարզ տկարամտությունը։

Ինչու է Հայաստանը հայտնվել այս վիճակում՝ հարցի պատասխանը հենց այս պարզ իրականության մեջ է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով