Ներքին 7 ամիս առաջ - 17:03 11-03-2026

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում մեկ գիշերում կանաչ գազոնի վրա վեր է խոյացել անճոռնի մի շինություն

Մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչական շրջանների ղեկավարները կուրծք ծեծելով հայտարարում են, թե իրենք պայքար են տանում ապօրինի շինությունների կառուցման դեմ և որ իրենց պաշտոնավարման ընթացքում ոչ մի կանաչ զանգված չի զավթվելու կամ վերացվելու, ահա մեկ գիշերվա ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում վեր է խոյացել անճոռնի մի շինություն, որը մթության քողի տակ կառուցապատողը իրականացրել է կանաչ խոտածածկի վրա։

Այսօր՝ մարտի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, դատապարտում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին, որ մի՞թե նրանք տեղյակ չեն, թե ինչպես մեկ գիշերում նման կառույց վեր խոյացավ։ Հետո էլ Երևանի քաղաքապետն ասում է, թե ամեն ամեն մի սանտիմետր կանաչ գազոնի պահպանման համար հսկայական աշխատանքներ են կատարել ու կշարունակեն կատարել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով