Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:30 10-03-2026

Հովիկ Աղազարյանը վարչապե՞տ․ ձեռք եք առնո՞ւմ․ հարցում

Նախօրեին ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»-ը (ՄԱՍԿ) կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

«Ձևաչափի մասին դեռ հստակ որոշում չունենք, բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ, և եթե գտնվեն համագործակացության եզրեր, նախընտրում ենք գնալ, այսպես կոչված, այլ կուսակցությունների հետ միասնակցային դաշինքային տրամաբանությամբ, բայց ոչ դաշինքով։ Այլ կերպ ասած՝ մեկ կուսակցական ցուցակով, որպեսզի կարողանանք ավելի հեշտությամբ հաղթահարել շեմը խորհրդարանում»,- ասաց նա։

Oragir.News-ը շրջել մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հովիկ Աղազարյանին վարչապետի պաշտոնում տեսնո՞ւմ եք, ձայն կտա՞ք նրան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Հովիկ Աղազարյանին վարչապետի պաշտոնում չի տեսնում, որոշներն էլ ասացին, որ ներկա քաղաքական դաշտում հարմար թեկնածու չկա։

«Էս էղածներից ոչ մեկին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իրենք խայտառակություն են։ «Բոլորովին, ընդհանրապես ուզում եմ իրանք վերանան հավիտյանս, քանի ես կենդանի եմ։ 18-ին չեմ պատկերացնում ինչ հանցագործություն էր մեր դրանց ընտրելը, խայտառակություն են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Հովիկ Աղազարյանը չի համապատասխանում վարչապետ լինելուն։ «Ոչ իհարկե, դե լավ ձեռ եք առնում ժողովուրդ։ Ոչ մի բանով չի համաապատասխանում»,- ասաց նա։

«Ոչ մեկի չեմ տեսնում, բացի Նիկոլից»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»