Ներքին 7 ամիս առաջ - 22:36 09-03-2026

Բագրատ Սրբազանը բացառիկ մարդ է և հոգևորական, իսկապես վայելում է ժողովրդի սերը. Գառնիկ Դանիելյան

Այսօր ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Նա իր ողջույններն ու օրհնությունն էր փոխանցում մեր այն բոլոր հայրենակիցներին, ովքեր մտահոգվում են իր ներկայիս կարգավիճակով և առողջությամբ։

Բագրատ Սրբազանն իսկապես բացառիկ մարդ է և հոգևորական։ Ամեն անգամ, երբ հետաքրքվում եմ իր առողջությամբ, թեման փոխում է՝ չկարևորելով իր անձը։ Մշտապես հետաքրքրվում է հանրային, քաղաքական կյանքով, մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններով։ Վստահ է, որ ամեն ինչ շատ լավ է լինելու․ մենք շուտով ականատեսն ենք լինելու բարու, ճշմարիտի, արդարության հաղթանակին։

Ինձ ամեն օր բազմաթիվ քաղաքացիներ խնդրում են իրենց զորակցությունն ու բարեմաղթանքները փոխանցել Սրբազանին։ Թեև դժվար է լինում բոլորին հիշելը, սա փաստում է մի բանի մասին․ Բագրատ Սրբազանն իսկապես վայելում է ժողովրդի սերը։

Տիրապետելով բազմաթիվ լեզուների՝ Սրբազանն անազատության մեջ կատարելագործում է իր գիտելիքները։ Օրն անցկացնում է աղոթքներով և ընթերցանությամբ։

Վստահ եմ՝ Տավուշի եկեղեցիներում շուտով նորից հնչելու են սիրելի Սրբազանի աղոթքները։

Գառնիկ Դանիելյան

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք

Ձեզ գուցե հետաքրքրի