Ներքին 7 ամիս առաջ - 20:54 09-03-2026

Արա Զոհրաբյանն ապացուցողական բազա է հավաքում 3 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար

Փաստաբան Արա Զոհրաբյանն ապացուցողական որոշակի բազա է հավաքում երեք դատավորների` Սիմա Աբովյանի, Էդգար Հովհաննիսյանի և Հովհաննես Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։

Այդ մասին նա այսօր լրագրողներին ասաց Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում։

Ինչպես հայտնի է, փետրվարի 17–ին դատարանը որոշել էր, որ կարգալույծ արված քահանաներ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ տեր Թադե) պետք է շարունակեն պաշտոնավարել, մինչև վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը։ Հաջորդ օրը` փետրվարի 18–ին, Զոհրաբյանը հայտարարեց, որ բարձրացնելու է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Մելքոնյանին, դատավորներ Սիմա Աբովյանին և Էդգար Հովհաննիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Նշենք, որ այսօր դատարանը քննում էր Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) հոգևոր ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցու հայցը։ Արա Զոհրաբյանն ընդգծեց, որ այս երեք դատավորները որոշակի ճնշման ներքո են գործում, քանի որ նման ակնառու ապօրինի որոշում չէին կարող կայացնել։

«Ի՞նչ է նշանակում աշխարհիկ անձին պարտադրել, որ նա քահանայի գործառույթ կատարի։ Ես նման բան չեմ լսել. դատարանն իրավունք չունի մտնելու հոգևոր տիրույթ, դա արգելված է օրենքով։ Այս դատավորներն անտեսում են օրենքի պահանջը` որոշումներ կայացնելով, որ կարգալույծ քահանաները շարունակեն իրենց գործառույթները։ Այս որոշումն իր հետևանքներն է ունենալու։ Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, քանի որ շատ ծանր գործողություն են կատարել։ Իրենք հատել են կարմիր գիծը»,– ընդգծեց փաստաբանը։

Ըստ նրա` դատավորների այս որոշումներով արդեն քրեական պատասխանատվության սպառնալիք կա. քահանաները խնդրի առաջ են կանգնում` մի դեպքում պետք է ենթարկվեն դատարանի որոշմանը, հակադրվեն կրոնական համոզմունքներին, եկեղեցական կանոններին, որը հիմք կդառնա սրբապղծության, մյուս կողմից էլ, եթե պահեն եկեղեցու կանոնները, կստացվի, որ իրավախախտ են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի