Ներքին 7 ամիս առաջ - 16:25 09-03-2026

Լոռու մարզում դպրոցից տուն գնալու ճանապարհին 3 անչափահասներ հարվածներ են հասցրել 10-ամյա տղային

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վաչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դպրոցից տուն գնալիս համադասարանցու և եղբոր կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «վերին շրթունքի հեմատոմյա» ախտորոշմամբ «Սպիտակի» բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 10-ամյա Հ․ Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով հիվանդանոցում երեխայի 49-ամյա մայրը՝ ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը դպրոցից տուն վերադարնալու ճանապարհին որդին՝ վեճի է բռնկվել Լոռու մարզի 11-ամյա և 8-ամյա եղբայրների, և նրանց 5-ամյա ընկերոջ հետ, ովքեր ձեռքերով, ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել իր տղայի մարմնի տարբեր հատվածներին, պատճառել մարմնական վնասվածքներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան