Ներքին 7 ամիս առաջ - 14:20 08-03-2026

Մենք բարձր ենք գնահատում այն մեծ ներդրումը, որ կանայք ունեն պաշտպանության և պետական կառավարման ոլորտներում. ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։

«Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։

Այս օրն առիթ է մեկ անգամ ևս արժևորելու և մեծարելու կանանց դերը մեր հասարակության, ընտանիքների և պետական կյանքի բոլոր ոլորտներում։ Հայ կնոջ կերպարը դարեր շարունակ մարմնավորել է նվիրում, հոգատարություն, ուժ և պատասխանատվություն՝ լինելով ընտանիքի ամրության, արժեքների պահպանման և սերունդների դաստիարակության հիմնասյուներից մեկը։

Միևնույն ժամանակ ժամանակակից աշխարհում առավել կարևոր է ապահովել կանանց լիարժեք մասնակցությունը հասարակական և պետական կառավարման գործընթացներին։ Հավասար հնարավորությունների ապահովումը, կանանց իրավունքների պաշտպանվածությունն ու սեռային հավասարության ամրապնդումը հանդիսանում են արդիական և կարևոր նախապայմաններ մեր երկրի կայուն զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և արդյունավետ կառավարման համար։

Մենք բարձր ենք գնահատում այն մեծ ներդրումը, որ կանայք ունեն գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության, պաշտպանության և պետական կառավարման ոլորտներում։ Ձեր գիտելիքը, պատասխանատվությունն ու նախաձեռնողականությունը կարևոր դեր ունեն մեր պետության առաջընթացի և ապագայի կառուցման գործում։

Այս տոնական օրը մեր խորին երախտագիտությունն ու հարգանքն ենք հայտնում մեր կանանց, մայրերին, քույրերին և դուստրերին՝ նրանց անսպառ սիրո, նվիրվածության և հոգատարության համար, որոնց շնորհիվ մեր ընտանիքներն ու հասարակությունը դառնում են ավելի ամուր և համերաշխ։

Սիրելի՛ կանայք,
Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, խաղաղություն և նոր հաջողություններ՝ ձեր ընտանիքներում և ձեր գործունեության բոլոր ոլորտներում։
Թող ձեր ջանքերը և նախաձեռնությունները շարունակեն նպաստել մեր պետության զարգացմանն ու բարօրությանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»