Ներքին Միտք 7 ամիս առաջ - 13:55 08-03-2026

Կանանց ուժը, նվիրվածությունը և իմաստությունն այն հիմքերից են, որոնց վրա կառուցվում է մեր ժողովրդի ապագան. Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ուղերձը Կանանց տոնի առթիվ.

Կանանց ներդրումն ընտանիքում, հասարակության մեջ և պետության զարգացման գործում չի կարելի հիշել կամ գնահատել միայն Կանանց միջազգային օրվա առիթով։ Այդ ներդրումը մեր կյանքի անբաժանելի մասն է ամեն օր։

Ես ուզում եմ, որ Հայաստանը լինի այնպիսի երկիր, որտեղ կանանց արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանված են ոչ միայն օրենքի պահանջով, այլ որովհետև դա մեր հասարակության բնական արժեքն է։

Կանանց ուժը, նվիրվածությունը և իմաստությունն այն հիմքերից են, որոնց վրա կառուցվում է մեր ժողովրդի ապագան։

Մենք ստեղծելու ենք պետություն, որտեղ կանայք ու տղամարդիկ հավասար հնարավորություններ ունեն, նույն պաշտոնի համար վարձատրվում են հավասար, որտեղ պետական պաշտոններում կանանց գնահատում են իրապես, որտեղ ընտանիքում կանանց նկատմամբ բռնությունը տեղ չունի, որտեղ պետությունը կանգնած է մայրացող, մայրության արձակուրդից աշխատանքի վերադարձող կնոջ կողքին։

Մենք այս ամենն անել կարող ենք, ուրեմն պետք է անենք։

Շնորհավո՜ր Մարտի 8։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում