Ներքին Միտք 7 ամիս առաջ - 13:41 08-03-2026

Տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի. Հայաստանը պետք է զօրուգիշեր պատրաստվի ինքնապաշտպանության

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի գրառումը.

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբ «Խաթամ ալ-Անբիա»-ից հնչել է կարևոր և շտապ հայտարարություն, որը ՀՀ օրվա իշխանությունները պետք է ուշադիր կարդան առնվազն 10 անգամ, իսկ եթե չհասկացան՝ 100 անգամ.

«Մենք հայտարարում ենք Իրանի հարևան Ադրբեջանի Հանրապետությանը, որպես մուսուլմանական երկրի, որ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու համար անհրաժեշտ է անհապաղ հեռացնել սիոնիստներին իր երկրից և չվտանգել սեփական ժողովրդի ու իսլամական Իրանի անվտանգությունը»։

Եթե Իրանը հարվածի Ադրբեջանին, դա կարող է մեկ ակնթարթում փոխել տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր ժամանակավոր պայմանավորվածությունները և արմատապես շրջել իրավիճակը։ Տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի։ Պատերազմական գործողությունների թանձր քողի տակ հայասպան ադրբեջանական բանակը կարող է կրկին հարձակում սկսել Հայաստանի դեմ։

Դադարեցրե՛ք անպիտան «քարոզարշավային» կապիկությունները։ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԶՕՐՈՒԳԻՇԵՐ ՊԱՏՐԱՍՏՎԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»