Ներքին 7 ամիս առաջ - 16:58 07-03-2026

Շատերը կուլ են գնում նման առաջարկներին․ հայկական տիրույթում գումար աշխատելու գովազդները վնասակար են

«Մեծ հաշվով, նման հնարավորություններ կան, բայց հայկական տիրույթում տարածվող գովազդներն առավելապես վնասակար են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն՝ անդրադառնալով համացանցում տարածվող հեշտ գումար աշխատելու առաջարկներին։

Նշենք, որ համացանցում պարբերաբար արածվում են գովազդներ ու առաջարկներ՝ բջջային հեռախոսով կամ ինտերնետով արագ և մեծ գումար աշխատելու վերաբերյալ։ Դրանք դարձել են հայկական ինտերնետի օգտատերերի համար հետաքրքրություն առաջացնող, բայց խաբեության զոհ դառնալու թեմա։

Մարտիրոսյանը նշեց, որ դրանք հիմնականում լինում են երկու տիպի․

«Առաջինն, ըստ նրա, այն դեպքերն են, երբ օգտատիրոջը առաջարկվում է ներբեռնել ծրագիր կամ դիմում, որն իրականում կարող է վիրուս պարունակել։ Երկրորդը, երբ սկզբում ներգրավում են, իսկ հետո պահանջում գումար՝ «ավել եկամուտ ստանալու» կամ հաջորդ մակարդակ անցնելու համար»։

Դիտարկմանը, որ կան տեսանյութեր, որտեղ խոսվում է գումար աշխատելու մասին՝ օրինակ, երաժշտություն լսելով կամ ռիլեր դիտելով, Մարտիրոսյանը նկատեց․

«Իրականում գոյություն ունի նման մարքեթինգային մեթոդ, օրինակ, նոր երգչուհիները, որպեսզի վիդեոն շատ դիտում ունենա, դիմում են ընկերությունների, որոնք վճարում են մարդկանց՝ տեսանյութերը դիտելու համար։ Սակայն Հայաստանում նման համակարգը քիչ տարածված է, և նույնիսկ այդ դեպքում եկամուտը շատ փոքր է՝ օրական հարյուր կամ հազար դրամ»։

Մեդիափորձագետը նաև նշեց, թե ինչու է նման գովազդը շարունակ տարածվում․ «Խնդիրն այն է, որ Meta հարթակում հայալեզու գովազդի մոդերացիան արդյունավետ չէ։ Հույսը դրված է մարդկանց բողոքելու վրա, բայց շատերը դա չեն անում և արագ կուլ են տալիս նման առաջարկները», - եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում