Ներքին 7 ամիս առաջ - 16:05 07-03-2026

Ողբերգական դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին

Այսօր մարտի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են տղայի դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների տեղի ունեցածը ինքնասպանություն է, սակայն իրավապահները աշխատում են ինքնասպանության, սպանության կամ դժբախտ դեպքի վարկածների ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Ա. Ա.-ն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան