Ներքին 7 ամիս առաջ - 11:51 06-03-2026

Մենք ուրիշների հայելային արտացոլանքը չենք, առաջնորդվում ենք մեր օրակարգով. Եղոյանը՝ Ալիևի հռետորաբանության մասին

Այսօր՝ մարտի 6-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձավ լրագրողի այն հարցին, թե ինչպես են վերաբերվում Ադրբեջանի նախագահի խոսույթին ու հռետորաբանությանը՝ խաղաղությանը գնալու պայմաններում, քանի որ Իլհամ Ալիևը երեկ ԱԽ նիստում հայտարարել էր, որ «հայերի գլուխը ջարդել են երկաթե բռունցքով»:

Պատգամավորի խոսքով՝ խաղաղությունը հաստատվում է միմյանց հետ խնդիրներ ունեցող, միմյանց հետ պատերազմած երկրների միջև: Եվ այո, այդ խնդիրներն իրենց զգացնել են տալիս:

«Խնդիրներն իրենց զգացնել են տալիս, դրա համար էլ ասում եմ որ խաղաղությունը պետք է դարձնել անդառնալի: Մենք ունենք խաղաղության մեր ձգտումը, մեր օրակարգը ու առաջնորդվում ենք այդ օրակարգով: Մենք ուրիշների հայելային արտացոլանքը չենք և եթե անեինք այն, ինչ անում են մյուսները, այսօր չէինք լինի այս կետում», - ասաց Արման Եղոյանը:

Եղոյանը մինչ այդ նշել էր, որ խաղաղությունը հաստատված է ու որևէ փոփոխություն չի լինի, եթե իրենց քվե տան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան