Ներքին 7 ամիս առաջ - 18:27 05-03-2026

ՔՊ-ի անունից կեղծ նամակներ են ուղարկվում․ Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է խաբեության մասին

Անհայտ անձինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դոմեյնին նման հասցեով էլեկտրոնային փոստ են բացել և կուսակցության ու պատգամավոր Մարիա Կարապետյանի անունից նամակներ են ուղարկում տարբեր անձանց՝ նպատակ ունենալով ձեռք բերել տվյալներ։ Այս մասին տեղեկացրել է ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ այդ նամակները որևէ կապ չունեն կուսակցության կամ պատգամավորի հետ, և կոչ արել չմտնել նամակագրության մեջ։

«Հարգելի քաղաքացիներ, մեդիայի և ՀԿ հարգելի ներկայացուցիչներ, վերջին օրերին դեռևս անհայտ խաբեբաներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դոմեյնին շատ նման civilcontact.am (իրականը՝ civilcontRact.am) դոմեյնով էլփոստ են բացել ու Կուսակցության և պատգամավոր Մարիա Կարապետյանի անունից նամակներ են ուղարկում տարբեր անձանց, որոնց վերջնանպատակը, որքան հասկանում ենք՝ տվյալների ֆիշինգն է։

Թե՛ դոմեյնը, թե՛ էլփոստը և թե՛ նամակների բովանդակությունը որևէ կապ չունեն «Քաղաքացիական պայմանագրի» և Մարիա Կարապետյանի հետ։ Ավելին՝ Մարիա Կարապետյանը Կուսակցությունում չի զբաղեցնում այն պաշտոնը, որը նշված է էլփոստում։

Խնդրում եմ՝ զերծ մնալ այս նամակագրության մեջ մտնելուց և նման նամակ ստանալու պարագայում տեղեկացնել Կուսակցությանը»,- գրել է Ալեքսանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան