Ներքին 7 ամիս առաջ - 17:45 05-03-2026

Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր փորձում են իմփիչմենթը հակադրել ընտրություններին. Սերժ Սարգսյան

«Դեռեւս արձագանքներ չկան, բայց ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր փորձել են եւ փորձում են իմփիչմենթը հակադրել ընտրություններին»,- դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ անկախ իմփիչմենթի գործընթացի լինել-չլինելու հանգամանքից, ընտրություններ լինելու են։

«Մեր որոշումը միասնության մասին է։ Մենք ասում ենք՝ իմփիչմենթը ճգնաժամը հաղթահարելու գործիք է, եկեք փորձենք։ Եթե չեն ուզում, նրանք նմանվում են այսօրվա իշխանություններին, ովքեր ասում են՝ Ադրբեջանն ուժեղ է, մենք թույլ, ինչ ուզում են՝ տանք»,- ասաց նախագահ Սարգսյանը։

ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու որոշման մասին հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանը նշեց, որ այն կախված է լինելու Հայաստանի գործող կառավարիչների դեմ պայքարի արդյունավետությունից։

«Մեր հարեւանությամբ ռազմական գործողություններ են տեղի ունենում եւ որեւէ մեկը չի կարող կանխատեսել, թե դրանք ինչ ազդեցություն կունենան մեր երկրի վրա»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ գործող իշխանության կողմից լրջության եւ ադեկվատության դրսեւորում չի տեսնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող