Արտաքին 7 ամիս առաջ - 19:23 05-03-2026

Թուրքիայի ընդդիմադիր գործիչը կոչ է անում թույլ չտալ Թուրքիա-Իրան հակադրություն

Թուրքիայի ընդդիմադիր «Saadet» (Երջանկություն) կուսակցության ղեկավար Մահմութ Արըքանը հայտարարել է, որ պետք է կանխել Թուրքիայի և Իրանի միջև հնարավոր հակադրությունը՝ զգուշացնելով, որ նման զարգացումը կարող է լինել տարածաշրջանում ստեղծված վտանգավոր ռազմավարական ծուղակ։

«Թուրքիան և Իրանն այս տարածաշրջանի երկու հնագույն պետություններն են։ Մենք ունենք բավականաչափ փորձ ու պետական մտածողություն, որը թույլ կտա պատասխանել այն ներքին և արտաքին ուժերին, որոնք ցանկանում են մեզ իրար դեմ հանել»,- գրել է կուսակցապետը սոցիալական կայքում։

Նա նաև նշել է, որ ստեղծվող իրավիճակը միայն ռազմական վտանգ չէ, այլ նաև Թուրքիային տարածաշրջանում թիրախ դարձնելու փորձ։ Նրա խոսքով՝ Թուրքիան չպետք է ընկնի այդ վտանգավոր թակարդի մեջ և չպետք է ներգրավվի անորոշ հետևանքներ ունեցող հակամարտությունների մեջ։

Ընդդիմադիր գործիչը նաև շեշտել է, որ թեև Թուրքիան կարող է դիմակայել ցանկացած սպառնալիքի, այնուամենայնիվ երկիրը չպետք է դառնա տարածաշրջանային պատերազմի կողմ։ Նա կոչ է արել իսլամական երկրներին փոխադարձ հակամարտությունների փոխարեն համատեղ դիմակայել տարածաշրջանի ընդհանուր վտանգներին։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»