Ներքին 7 ամիս առաջ - 10:55 05-03-2026

Տիգրան Ավինյանը հանդիպել է Կոնդի բնակիչների հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Կոնդ թաղամասի բնակիչների հետ՝ սեփականությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով։ Ֆեյսբուքյան իր էջում Ավինյանը նշել է, որ քննարկվել են տներին հարակից հողամասերի, այդ թվում բակային տարածքներում գտնվող ու բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ բնակիչների իրավունքների վերականգնմանն առնչվող հարցեր:

«Երևանի քաղաքապետարանի նպատակը կառուցապատման ծրագիր իրականացնելու դեպքում կառուցապատողի, ձեռքբերողի կողմից սեփականության իրավունքների խախտման հնարավոր դեպքերի բացառումն է: Տասնամյակներ շարունակ թաղամասի բնակիչները բախվել են սեփականության իրավունքին վերաբերող տարաբնույթ խնդիրների»,- նշում է Ավինյանը։

Նրա խոսքով՝ թաղամասում գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր, որոնց նկատմամբ իրավունքների վերականգնման կամ օրինականացման համար արդեն ավելի քան 670 դիմում է ստացվել։

Հիշեցնենք, որ Կոնդի վերակառուցման համար մրցույթ է հայտարարվել դեռ 2021-ին։

2024թ․ փետրվարի 26-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Փետրվարի 28-ին հայտարարվեց, որ թաղամասի բնակիչներն իրենց տների սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգման աշխատանքներից հետո սեփականության նոր վկայական ստանալու համար պետք է վճարեն սահմանված կադաստրային արժեքի 2 տոկոսը։ Նշվել էր, որ կադաստրային արժեք է համարվելու 139 000 և 214 000 դրամը` ըստ գոտիավորման։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան