Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:45 03-03-2026

Գյումրին ցեխի մեջ կորել է. քաղաքացիները դժգոհում են

Ամռանը՝ փոշի, գարնանն ու աշնանը՝ ցեխ, իսկ ձմռանն էլ՝ մերկասառույց․ ահա թե ինչ պետք է իմանալ Գյումրիի փողոցների մասին։

Անի թաղամասը Գյումրիի մեծությամբ երկրորդ խոշոր թաղամասերից է, որտեղ փողոցն ու մայթը իրարից չեն տարբերվում, ինչին արդեն բնակիչները հումորով են արձագանքում։

Բնակիչներից մեկը պատմում է, որ իրենց փողոցն ասում են «սնարյադով խփած», Դոնբաս և այլն։ Այս անվանումները ինչքան էլ կատակի ժանրից են, բայց տեսականորեն փողոցները հիշեցնում են խրամատների։

Անի թաղամասի բնակիչները դժգոհում են, որ տնից մինչև կանգառ հասնելը փորձություն է դարձել։

«Ցեխի մեջ կոշիկներս խրվում են, երեխաներին դպրոց ուղարկելն իսկական խնդիր է»,- Oragir.News -ի հետ զրույցում պատմում է բնակիչներից մեկը։

Պատկերը նույնն է քաղաքի գրեթե բոլոր փողոցներում։ Գյումրեցիները նշում են, որ քաղաքը անտերության է մատնված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով