Սպորտ 7 ամիս առաջ - 18:49 03-03-2026

Ռոնալդուն լքել է Սաուդյան Արաբիան Էր-Ռիադի վրա Իրանի հերթական հարձակումից հետո

Պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի անձնական ինքնաթիռը Սաուդյան Արաբիայից մեկնել է Իսպանիայի մայրաքաղաք վաղ առավոտյան՝ Էր-Ռիադում ԱՄՆ-ի դեսպանատան վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ Ֆուտբոլիստին տեղափոխող անձնական ինքնաթիռը թռչել է Եգիպտոսի և Միջերկրական ծովի վրայով։

Պորտուգալացին, որը խաղում է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի «Ալ-Նասր» ակումբում, լքել է երկիրը, երբ Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիան հրամայել էր դադարեցնել խաղերը՝ Պարսից ծոցում հակամարտության պատճառով, որը տեղի է ունեցել Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակումներից հետո։

Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության պատճառով հետաձգված խաղերից մեկը Ասիայի ֆուտբոլի լիգայի քառորդ եզրափակչի «Ալ-Նասր»-ի և «Ալ-Վասլ»-ի միջև հանդիպումն էր։

Էր-Ռիադը, որտեղ Ռոնալդուն ապրում է իր հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսի և հինգ երեխաների հետ, երեկ երեկոյան Իրանի կողմից հարձակման թիրախ էր դարձել, թիրախավորվել էր նաև ԱՄՆ-ի դեսպանատունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան