Ներքին 7 ամիս առաջ - 15:08 03-03-2026

Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախսը մեծ է. Նիկոլ Փաշինյան

Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ եմ նեղվել: Այս մասին ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ թոշակների բարձրացման հարցի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամենայն հարգանքով՝ ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, մինչև վերջ էլ ծխում էր, ինչը հիվանդության զարգացման պատճառներից էր, ես ոչինչ չէի կարողանում անել, որ չծխի:

Ասում էի լավ, հիմա 10,000 դրամ պետք է ավելացնենք, որ միջին սպառողական զամբյուղի խնդիրը լուծենք, 10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն և ծխախոտի օգտագործման արդյունքում առողջական խնդիր ունենան, դրա համար էլ մտածեցինք ու ասացինք, որ եկեք այս փուլում այդ 10,000 դրամը ուղղորդենք առողջության վրա:

Մենք ճիշտ ենք վարվել, հետո՝ արձանագրեցինք, որ 2025 թվականի տնտեսական աճը եղել է 7,2 տոկոս, հաջորդ օրը ֆինանսների նախարարին ու փոխվարչապետերին գրել եմ ու հարցրել, որ այդ աճին դրամական գնահատական տան, ասացին՝ դա 100 մլրդ դրամ է, ես էլ ասացի՝ որ հիմա 10,000 դրամով կավելացնենք թոշակը: Սա այն դեպքն է, որ մեր թոշակառուները պետք է զգան տնտեսական աճը»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան