Արտաքին Միտք 7 ամիս առաջ - 22:52 02-03-2026

Նեթանյահուի առաջին պատերազմական ուղերձը միտված էր Իրանի ներսում էթնիկական գործոնի վրա քարոզչական ազդեցությանը

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Այսօր Իրանի Քրդստան նահանգի կենտրոն Սանանդաջի ռազմական ենթակառուցվածքներից մեկին ևս հարված է հասցվել։

Հենց այսօր էլ ԱՄՆ-ի ՊՆ-ի մամուլի ասուլիսին հարց է հնչել ԱՄՆ-ի՝ Իրաքի Քրդստանի զորամիավորումների հետ հնարավոր ցամաքային գործողության մասին:

Չնայած նախարարի պատասխանը խուսափողական էր, բայց Իրանի ծայրամասերում զինված անջատողականների ներգրավմամբ ցամաքային պլացդարմներ ստեղծելու անհրաժեշտության մասին «պատահաբար» հենց այսօր գրել է նաև իսրայելական «The Jerusalem Post»-ը։

Իրանի ներսում էթնիկական գործոնի վրա քարոզչական ազդեցությանն էր միտված նաև Իսրայելի վարչապետ Նեթանյահուի առաջին պատերազմական ուղերձը, որում նա խոսում էր ոչ թե իրանցիների, այլ պարսիկների, ատրպատականցիների, ահվազցիների և այլոց մասին, որոնք պետք է ապստամբեն։

Ուշագրավ է, որ իսրայելական քարոզչությունն իրանցի արաբներին կոչում է ահվազցի («ահվազի»), որը Խուզեստան նահանգի կենտրոն Ահվազ քաղաքի անունից է, դե որովհետև սեփական երկրում արաբներ ունեցող Իսրայելում արաբներին ապստաբելու կոչը կարող է վտանգավոր լինել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի