Արտաքին 6 ամիս առաջ - 18:15 02-03-2026

Սա «ռեժիմի փոփոխության համար» չէ. ԱՄՆ պատերազմի նախարարը՝ Իրանում գործողությունների մասին

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է Իրանում ամերիկյան գործողության նպատակների մասին՝

ոչնչացնել իրանական հարձակողական հրթիռները,

վերացնել հրթիռների արտադրությունը,

ոչնչացնել նավատորմը,

կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։

«Մենք պայքարում ենք հաղթանակի համար և ժամանակ չենք կորցնում»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։

Փիթ Հեգսեթը նշել է, որ սա «ռեժիմի փոփոխության համար պատերազմ» չէ. «Եթե դուք սպանեք ամերիկացիների, եթե սպառնաք ամերիկացիներին երկրագնդի ցանկացած վայրում, մենք կհետապնդենք ձեզ և առանց տատանման կսպանենք։ Ոչ մի հիմար մարտական կանոն, ոչ մի դաս ժողովրդավարության ամրապնդման վերաբերյալ, ոչ մի քաղաքականապես կոռեկտ պատերազմ»։