Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 08:47 26-10-2026

Բելգրադում ամբոխը տոնում է Վուչիչի պարտությունը

Բելգրադում ամբոխը տոնում է Վուչիչի կուսակցության պարտությունը Սերբիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի ունեցան գրեթե երկու տարի տևած ուսանողական բողոքի ցույցերից հետո։

Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը ընդունել է իր իշխող Սերբական առաջադեմ կուսակցության պարտությունը երկրում կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում: «Մենք դեռ վերջնական արդյունքները չունենք, բայց... պարզ է, որ մենք պարտվել ենք այս ընտրություններում: Հաղթեց Ուսանողական ցուցակը. նրանք կստանան 135-ից 140 տեղ, իսկ մենք՝ 105: Ուրիշ ոչ ոք չի անցել խորհրդարան», - հայտարարել է Վուչիչը՝ դիմելով իր կողմնակիցներին Բելգրադում գտնվող Սերբական առաջադեմ կուսակցության գլխավոր գրասենյակում:

Սերբիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախկինում հայտնել էր, որ խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը ժամը 18:00-ի դրությամբ՝ ընտրատեղամասերի փակվելուց երկու ժամ առաջ, կազմել է 64.9%, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է 1992 թվականին Հարավսլավիայի փլուզումից ի վեր։

Վուչիչի պարտությունը ընդունելուց հետո, մարդկանց բազմությունը ինքնաբուխ դուրս է եկել Բելգրադի փողոցներ՝ նշելու «Ուսանողական ցուցակի» հաղթանակը, գրում է սերբական «Դանաս» թերթը ։

Ամենից շատ դիտված