Ավելին 7 ամիս առաջ - 17:18 02-03-2026

«Ծնունդդ շնորհավոր երկնքում». Լուիզա Ղամբարյանն ու Սոֆի Դևոյանը հուզիչ գրառումներով շնորհավորել են Գեորգի Պողոսյանի ծնունդը

Այսօր հանրության կողմից սիրված գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի երկնային ծննդյան օրն է։ Թեև տարիներ են անցել նրա մահից, սակայն սիրված երևանցու հիշատակը վառ է թե՛ հարազատների, թե՛ հանդիսատեսի սրտերում։

Այս առիթով սոցիալական ցանցերում հուզիչ հրապարակումներ են արել նրա թոռնուհին՝ պարուհի և դերասանուհի Սոֆի Դևոյանը, և կինը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Լուիզա Ղամբարյանը։

Սոֆի Դևոյանը հրապարակել է պապիկի հետ մանկության ջերմ լուսանկար և մակագրել.

«Ծնունդդ շնորհավոր երկնքում, իմ սիրելի պապիկ»։

Իր հերթին Լուիզա Ղամբարյանը կիսվել է համատեղ լուսանկարով՝ այն ուղեկցելով սիրո և հարգանքի տողերով. «Ֆիլմ՝ մարդկային սիրո և իրական երևանցու մասին։

Ծնունդդ շնորհավոր երկնքում, Գեորգի Կիմիչ Պողոսյան»։



Այս հրապարակումները ևս մեկ անգամ փաստում են, որ Գեորգի Պողոսյանի թողած հետագիծն ու տեսակը շարունակում են ապրել նաև նրա բացակայության պայմաններում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով