Արտաքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:39 01-03-2026

Հոգեհանգստյան կարգ Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում՝ ի հիշատակ Սումգայիթի զոհերի

Այսօր` մարտի 1-ին, Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված Սումգայիթյան ջարդերի զոհերի։

Այս մասին հայտնում է Օragir.News-ի թղթակիցը Թբիլիսիից:

«Սումգայիթյան կոտորածների մասին խոսել և խոսել կրկին շատ ցավալի է, սրտաճմլիկ է այն ամեն ինչը, ինչը տեղի ունեցավ այդ տարիներին: Անհնար է դա մոռանալ, հատկապես 1915 թվականի Ցեղասպանությունից հետո կրկին և կրկին հայ ժողովուրդը վերապրեց այդ ցավը, այդ ողբը, չի կարելի մոռանալ ոչ մեկին, չի կարելի անմեղ մարդկանց մոռանալ, այդ ամենը աններելի է»,- մեզ հետ զրույցում ասաց լրագրող Գոհար Մազմանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ մատուցված պատարագը հիշատակումն էր նրա, որ մեզանից յուրաքանչյուրը իրավունք չունի մոռանալու այդ օրերը, բոլոր այն անմեղներին, որոնք դարձան այդ օրերի զոհը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան