Ներքին 7 ամիս առաջ - 18:28 28-02-2026

Վերջերս նորից ադրբեջանական դիրքերի ամրապնդում է եղել ՀՀ տարածքում․ Արման Թաթոյան

Այսօր կարծես Հայաստանը մոռացել է պատասխան տալը, կարծես մենք դարձել ենք անկարող մեզ պաշտպանելու հարցում, մեզ անընդհատ համոզում են որ ճիշտը համակերպվելն է, համաձայնվելն է, զիջելն է և դա անունը դնում են իմաստնություն։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 28–ին, «Միազնության թևեր» քաղաքական նախաձեռնության կազմակերպած միջոցառմանն իր ելույթում նշեց նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Ես ուզում եմ հատուկ ասել, որ դա իմաստնություն չէ, դա դա պարտություն է, դա գերի լինել է և ես եկել եմ ասելու, որ բավական է, մենք դա չենք հանդուրժելու։ Այսօր ՀՀ վարչապետն ասում է Հայաստանը չի եղել երբեք այսքան անկախ ու ինքնիշխան, ինչպես հիմա է։

Եկեք նայենք փաստերին. Օտար պետության ղեկավարը ասում է պետք է սահմանադրությունը փոխես, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այո: Ադրբեջանական զորքերը կատարում են հանցանքներ, ամենադաժան սպանությունները, մեր հայ գերիների նկատմամբ խոշտանգումներ, և հետո կեղծ գործերով դատում են մեր մարդկանց, պարտադրում են հայցերը հետ քաշել միջազգային դատարաններից, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այո։ Ադրբեջանական զորքերը ներխուժել և օկուպացրել են մեր տարածքները, և ընդ որում, ասեմ ձեզ մի կարևոր բան, մենք բացահայտել ենք ամբողջությամբ բաց աղբյուրներով, որ վերջերս ընդամենը նաև եղել է նորից ադրբեջանական դիրքերի ամրապնդում և նոր դիրքեր ՀՀ տարածքում, որով ամրապնդել են էլ ավելի իրենց վերահսկողությունը։ Եվ այս խորքային ամեն օր ամրացման պայմաններում ՀՀ կառավարության գործող ղեկավարը հայտարարում է՝ մենք նրանց կխնդրենք, դուրս կգան մեր տարածքներից ինչ-որ հանձնաժողովի միջոցով։ Ակնհայտ է, որ այն, ինչ որ ասվում է, բնականաբար այս կերպ չի իրականանալու։

Հայաստանի սահմանադրությունը խաղալիք չէ, անկախության հռչակագիրը մեր պետականության սկիզբն է, մեր պապերի ինքնությունը, մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը։ Մեր անկախության հռչակագիրը մեր սահմանադրությամբ ամրագրել է նաև սերունդների միջև պատասխանատվություն, սահմանադրությունը չի կարող վերամշակվել որևէ օտար պետության ու առավել ևս այնպիսի պետության պահանջով, որը մեզ ոչնչացնելու նպատակ է հռչակել։

Արդյունքում ունենք վարչապետ, որը ոչ միայն վախենում է Հայաստանի բանակը երկրի պաշտպանության համար ուժեղացնելուց, այլ ավելին՝ այն թուլացնում է»,– ընդգծեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում