Ներքին 7 ամիս առաջ - 13:12 28-02-2026

Աննա Հակոբյանը չի հետևում ո՛չ Նիկոլին, ո՛չ Մարիամին, ո՛չ էլ Աշոտին. Մարիամ Փաշինյանի հրապարակումները՝ բաժանման լուրերի ֆոնին

Երեկվանից համացանցի հայկական տիրույթում բուռն քննարկվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնալուծության մասին լուրերը։

Աղմուկի գլխավոր պատճառը վարչապետի տիկնոջ հրապարակած տեսահոլովակն էր, որով վերջինս, ըստ օգտատերերի, հայտնել է բաժանման լուրը։

Բացի տեսանյութից, ուշադրության կենտրոնում են հայտնվել սոցցանցային ուշագրավ զարգացումները. Աննա Հակոբյանը հեռացրել է Նիկոլ Փաշինյանին իր ընկերների ցանկից և դադարել հետևել նրան։

Աննա Հակոբյանը չի հետևում նաև ավագ դստերը՝ Մարիամ Փաշինյանին։ Ինչ վերաբերում է որդուն՝ Աշոտ Փաշինյանին, նրան այս պահին չի հետևում ծնողներից և ոչ մեկը։ Հարկ է նշել, որ Աշոտն իր էջում վերջին հրապարակումն արել է դեռևս 2021 թվականին։



Նա հետևում է թե՛ Աննա Հակոբյանին, թե՛ Նիկոլ Փաշինյանին, քեռուն՝ Հրաչյա Հակոբյանին: Ուշագրավ է, որ Աշոտը հետևում է նույնիսկ Ալեն Սիմոնյանի նախկին կնոջը՝ Մարիամին, ով նույնպես փոխադարձ հետևում է նրան։



Հետաքրքրական է, որ թե՛ Աննան, թե՛ Նիկոլը շարունակում են հետևել իրենց շանը նվիրված ինստագրամյան էջին։ Մինչ համացանցը փորձում է վերծանել «unfollow»-ների պատմությունը, Մարիամ Փաշինյանը ակտիվություն է ցուցաբերում սոցիալական ցանցերում։



Լուրերի տարածմանը զուգահեռ՝ նա կիսվել է իր առօրյայով. Մարիամը հրապարակել է տեսանյութ կրտսեր քրոջ՝ Շուշանի հետ՝ ներկայացնելով իրենց համատեղ զբոսանքը։ Նա նաև ցուցադրել է իր ֆիզիկական պատրաստվածությունն ու մարզանքների արդյունքը։ Մարիամի ոճը հերթական անգամ դարձել է քննարկումների առարկա, սակայն նաբազմիցս ասել է, որ ներկայանում է այնպիսին, ինչպիսին կա և չի սիրում կեղծիք։



Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի բաժանման մասին լուրերը փոթորկել են հանրային դաշտը՝ առաջացնելով բազմաթիվ հարցականներ։ Թե ինչպիսի շարունակություն կունենա այս պատմությունը և ինչպիսի հետևանքներ կթողնի այն թե՛ անձնական, թե՛ հանրային հարթակներում՝ դեռևս անհայտ է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում