Ներքին 7 ամիս առաջ - 10:24 28-02-2026

Պռոշյանում բախվել են բեռնատարը, Mercedes Sprinter-ը և Toyota-ն, իսկ 15 րոպե հետո Ford Fusion-ը գլխիվայր հայտնվել է դաշտում

Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի սկզբնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գոռ Մ․-ի վարած «JAC» մակնիշի բեռնատարը, 57-ամյա Հմայակ Ծ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը և Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Սիրանուշ Ա․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները, իսկ 15 րոպե հետո նույն վայրում, 38-ամյա Կարեն Ա․-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով վարորդներից Գոռ Մ․-ն և «Ford Fusion»-ի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարների փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթներ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Toyota Corolla»-ն եղել է ուսումնական ավտոմեքենա, որի վարորդը եղել է սովորող, իսկ ճանապարհը պատված է եղել մերկասառույցի շերտով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում