Ներքին 7 ամիս առաջ - 22:49 27-02-2026

Սումգայիթից Արցախ. անպատժելիության շղթան շարունակվում է․ Genesis Armenia

Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամը հայտարարություն է տարածել Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ, ինչը ներկայացնում ենք ստորև․

«1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունները, երբ հայ խաղաղ բնակիչներն ադրբեջանական քաղաքում ենթարկվեցին անխտիր և դաժան ամբոխի բռնությունների, հանդիսանում են 20-րդ դարավերջի Ադրբեջանի պատմության հանցագործ դրվագներից մեկը: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խոշտանգվեցին և վտարվեցին իրենց տներից՝ պետական ​​մեղսակցության պայմաններում՝ նշանավորելով էթնիկ նպատակաուղղված ոճրագործությունների աճ:

Այս ջարդերը և դրան հաջորդած հակահայկական բռնությունները Բաքվում և այլուր, այն ժամանակ լայնորեն դատապարտվեցին միջազգային հանրության կողմից։ Այս հանցագործությունների անպատժելիության ժառանգությունն օգնեց հավերժացնել բռնության ցիկլերը, որոնց ամենավերջին գագաթնակետը հանդիսացավ 2023 թվականին Արցախի բնիկ հայ բնակչության լայնամասշտաբ էթնիկական զտումը:

Ավելին, հայ ռազմագերիների և Արցախի նախկին պաշտոնյաների ապօրինաբար կալանավորումն ու դատավարությունը Բաքվում շարունակությունն է Ադրբեջանի հակահայկական ոճրագործությունների:

Միայն բոլոր հայ ռազմագերիների և կալանավորների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, տեղահանված հայ բնակչության Արցախ վերադարձի երաշխավորված իրավունքը և նրանց պաշտպանության համար միջազգայնորեն վերահսկվող անվտանգության ամուր երաշխիքների ստեղծումը կարող են նպաստել տարածաշրջանում կայունության վերականգնմանը։ Խաղաղությունը չի կարող կառուցվել տեղահանություններով և բռնություններով:

Ադրբեջանի ղեկավարությունը այսօր էլ շարունակում է պատմական ռեվիզիոնիզմի քաղաքականությունը, ինչը նույնպես մարդկության քաղաքակրթական և արժեքային համակարգի նկատմամբ հանցագործություն է:

Խոջալուի իրադարձությունների և սեփական ժողովրդի դեմ 3 տասնամյակ առաջ իրականացրած ոճրագործությունից հետո Ալիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է ցեղասպանություն գործելու համար, նշել, որ «Հայաստան թշնամին» պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում, որովհետև այդ վախի հիման վրա է, որ այսօր ադրբեջանցիները խաղաղ ապրում են։ Արցախ՝ իրենց հայրենիք հայերի անվտանգ և հավաքական վերադարձը, երկարաժամկետ անվտանգության ապահովումը, վճռական քայլ կհանդիսանան ազգերի հաշտեցման ճանապարհին և զգալի բեկում բռնության ցիկլերից, որոնք խոցել են սերունդներին, ներառյալ Սումգայիթը:

Միայն նման կոնկրետ միջոցառումների միջոցով տարածաշրջանը կարող է դուրս գալ անցյալի հանցագործություններից և հիմք դնել տևական խաղաղության»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով