Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:30 26-02-2026

Այս կոյուղաջուրը նախընտրական նվեր է. Սարի թաղը կեղտաջրերի մեջ է

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի 19-րդ փողոցի ավելի քան 100 տների բնակիչներ չեն կարողանում ազատվել տարածքում տիրող գարշահոտից և հակասանիտարական վիճակից: Տարածքի կոյուղու խողովակը վնասվել է, որի պատճառով բնակիչները, իրենց խոսքով` արդեն 1 ամիս է՝ գտնվում են այս իրավիճակում:

Oragir.News-ի հետ զրույցում բնակիչները հայտնեցին, որ արդեն 1 ամսից ավելի է՝ դիտահորերից, որոնցից մեկը կիսափլված վիճակում է, կեղտաջրերը դուրս են հոսում 19-րդ փողոցով, անցնում բնակելի տների հարակից տարածքներով, անգամ որոշ դեպքերում՝ տների միջով, հասնելով մինչև 14-րդ փողոց։

Նրանց խոսքով՝ ամեն օր ահազանգել են, սակայն իրենց գլխի տակ փափուկ բարձ են դնում, հետո միմյանց վրա գցում խնդիրը: Բնակիչներից մեկն ասաց, որ «Վեոլիա ջրից» գալիս, նայում ու ասում են, որ իրենք գործ ունեն միայն խմելու ջրի, այլ ոչ թե կոյուղաջրերի հետ։ Իսկ հիմա էլ, ըստ բնակիչների՝ իրենց հեռախոսահամարները տեսնելով՝ զանգերին այլևս չեն արձագանքում։

«Պետք է մեկը պատժվի, որ մյուսների համար դաս լինի։ Նախնտրական նվեր են մեզ անում այս կոյուղաջուրը: Այստեղով մարդիկ են անցնում։ Մեր երեխաները կարոտ են մնացել բակ դուրս գալուն»,- բորբոքված ասաց Սարի Թաղի տարեց բնակիչ Սեդան:

Իսկ Սարի Թաղի բնակիչ Արիստակեսյան Հմայակն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ եթե բնակիչներն աշխատանքի չլինեին, ապա այս պահին բողոքի ալիքը այնքան մեծ կլիներ, որ խոսողների պակաս չէր լինի:

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով