Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:00 26-02-2026

Կոմունիստների վախտ ենք լավ ապրել, հիմա բարդակ ա․ հարցում

Սպասվող ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ակտիվացել են և՛ հին, և՛ նոր ուժերը։ Նրանցից շատերը պնդում են, որ իրենց օրոք ամեն բան երկրում ավելի լավ է եղել, մարդիկ ավելի լավ են ապրել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներից հետաքրքրվել, թե որ ղեկավարի օրոք են նրանք ամենալավը ապրել։

Քաղաքացիների կարծիքները տարաբնույթ են. մի մասն նշում է, որ ժամանակի ընթացքում իրավիճակը փոխվել է և տարբեր ղեկավարների օրոք տարբեր ոլորտներում լավ և վատ կողմեր են եղել։

«Կոմունիստների վախտ լավ էր։ Հիմա էս ինչ , լրիվ բարդակ ա, էս 30 տարի էս ինչ են անում, ես գլուխ չհանեցի։ Էս երկիր չի, մանավանդ քանի Նիկոլը կա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ լավ է ապրել առաջին նախագահի օրոք։

«Լևոն Տեր Պետրոսյանի, նոր էր կազմավորվում հանրապետությունը, որոշ բաներ կարգավորվում էին, ու մարդիկ ավելի հանգիստ էին ապրում»։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք է լավ ապրել։ «Քոչարյանի, էն ժամանակ ջահել էինք, սովետական միություն էր, իրա, Դեմիրճյանի օրոք»,- ասաց նա։

«Քոչարյանի օրոք որոշ ոլորտներում կյանքը կայուն էր, անվտանգության զգացումը լավ էր, մարդիկ համեմատաբար հանգիստ էին ապրում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան