Ներքին 7 ամիս առաջ - 17:43 26-02-2026

Նիկոլն այս երկիրը հանգիստ կթողնի միայն բացարձակ հակազդեցության արդյունքում. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զավթած պահել իշխանությունը:

«Նիկոլը մեր երկրում իշխանությունը շարունակում է զավթած պահել արդեն 8 տարի: Նիկոլը ո՛չ 2018-ի արտահերթի ժամանակ, ո՛չ 2021-ի ընտրությունների ժամանակ չի պահել ընտրական օրենսգրքի և սահմանադրական որևէ սկզբունք, չի ընտրվել արդար, թափանցիկ ու ազնիվ ձևով:

Սկզբում ընտրվել է դագաղներ պահելով, հետո ընտրվել է վախի մթնոլորտում և էս տրամբանության մեջ հույս ունենալ կամ ավանս տալ Նիկոլին, որ էս անգամ նա փոշմանել է և փորձելու է ընտրական պրոցեսներ ապահովել, հանցավոր ինքնավստահություն կլինի, որը թույլ տալ չի կարելի:

Տեսեք իրենց անսահման լկտիությունը ցանկացած ոլորտում: Նրանց հետ ընտրությունների գնալ չի կարելի, որովհետև վստահ եմ, որ նա այս երկիրը հանգիստ կթողնի միայն բացարձակ հակազդեցության արդյունքում», - նշել է Աննա Մկրտչյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով