Ներքին Միտք 7 ամիս առաջ - 19:56 25-02-2026

Ռուսական բիզնեսից ահաբեկվում են, իսկ թուրքական բիզնեսի վերաբերյալ որևէ քննադատական միտք դիտարկում որպես դավադրության տեսություն

Պատմաբան, լրագրող Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Կ․ Պոլսի հայոց պատրիարքությունը Մայր Աթոռին քննադատող և անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություն է տարածել։

Բայց հայ առաջադեմ շրջանակները այս փաստը աննկատ են թողել։ Նրանք այդ հայտարարության մեջ թուրքական հետք, հիբրիդային գրոհ և կայսերական ազդեցություն չեն տեսնում։ Նրանց ուղեղները ծրագրավորված են միայն ռուսների ուղղությամբ։

Թուրքերի պարագայում նրանք խիստ պրագմատիկ են ու ռացիոնալ, նրանց չի մտահոգում այն փաստը, որ այդ պատրիարքարանը գործում է Ստամբուլի քաղաքապետարանի ենթակայության ներքո և ընդհանրապես ստեղծվել է օսմանների կողմից։ Բայց ռուսների պարագայում դառնում են խիստ զգայուն և անհանգիստ, նույնիսկ Կրեմլի շողքն ու ԿԳԲ-ի հուշը նրանց խելագարության են հասցնում՝ ստիպելով խրամատավորվել հիբրիդային գրոհների դեմ։

Ի դեպ ես չեմ պնդում, թե Սահակ արք․ Մաշալյանը գործում է բացառապես Թուրքիայի Հանրապետության շահերից։ Նրան ճանաչում եմ դեռևս ուսանողական տարիներից և միշտ մասնակցել եմ նրա դասախոսություններին։ Ինձ ուրիշ հարց է հետաքրքրում, ինչի՞ են հայ ուսյալ զանգվածները ծռվում և տվայտվում ռուսներից, բայց ռացիոնալ և պրագմատիվ սիրով լցված դեպի Թուրքիան։

Ռուսական բիզնեսից ահաբեկվում են, իսկ թուրքական բիզնեսի վերաբերյալ որևէ քննադատական միտք դիտարկում որպես դավադրության տեսություն։

Չի բացառվում, որ Ռուսաստանը հիբրիդային գործիքակազմերով քարոզչական գրոհներ երբեմն նախաձեռնում է ՀՀ իշխանությունների դեմ, իսկ Թուրքիան և Ադրբեջանը, իմ խորին համոզմամբ, Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմը արդեն իսկ հասցնում են ավարտին։ Վերջնարդյունքը՝ մենք աշխարհին սկսել ենք նայել նրանց աչքերով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով