Արտաքին 7 ամիս առաջ - 20:25 24-02-2026

Թուրքիան մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի զորավարժությանը

Իտալիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Դինամիկ Մանտա 2026» (DYMA 26) զորավարժությունները, որոնք ուղղված են դաշնակից երկրների միջև ստորջրյա պաշտպանության մարտերի ժամանակ համագործակցության բարելավմանը և պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։ Զորավարժությանը մասնակցում են Իտալիայի, Թուրքիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Անգլիայի, Կանադայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը։

Զորավարժությունն ընթանում է Իտալիայի Սիցիլիա կղզում և Թուրքիայից մասնակցում է ռազմածովային ուժերի «TCG 1. İnönü» սուզանավը և «P-72» ծովային պարեկային ինքնաթիռը, որոնք իրականացրել են տարբեր տեսակի վարժանքներ։

Կկիրառվեն ծովային պատերազմում գործածվող մարտավարությունները, որոնք կլինեն թե՛ ավանդական, թե՛ առաջադեմ մեխանիզմներ։ Զորավարժությունը կտևի մինչև մարտի 6-ը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով