Արտաքին 7 ամիս առաջ - 17:14 24-02-2026

Եթե ԱՄՆ-ը խաղաղություն է ուզում, ապա պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի, այլ ոչ թե Ուկրաինայի վրա. Կալլաս

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ խաղաղ բանակցություններում Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ ռազմավարությունը ձախողվում է, ուստի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, հայտնում է eurointegration-ը:

Պաշտոնին վերադառնալուց ի վեր Թրամփը բազմիցս կոչ է արել Ուկրաինային զիջումների գնալ Ռուսաստանին՝ օգնելու համար վերջ տալ պատերազմին։ Նա նաև սպառնացել է Մոսկվային լրացուցիչ պատժամիջոցներով, որոնց մեծ մասը չի ներդրվել։

«Նրանց մոտեցումը զոհի՝ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելն էր։ Մեկ տարվա ընթացքում դա արդյունք չի տվել, ուստի, միգուցե մենք պետք է կենտրոնանանք մյուս կողմի վրա»,- ասել է Կալլասը։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցների տվյալներով՝ Միացյալ Նահանգները իբր ձգտում է ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը մինչև հուլիսի 4-ը, երբ ԱՄՆ-ը նշում է Անկախության օրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով