Ներքին 7 ամիս առաջ - 18:05 23-02-2026

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Տաթևում հող է տրամադրել արցախցի 7 ընտանիքի

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ «ՏաԹևեր» ճոպանուղուն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը անհատույց տրամադրվել է Տաթև համայնքում ապաստանած Արցախից տեղահանված ընտանիքներին՝ մշակելու և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։

Հողերի հանձնման գործընթացը համակարգել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, որը հիմնադրել է Ռուբեն Վարդանյանը։

Նշվում է, որ հողատարածքն օգտագործելու առաջարկը ներկայացվել է տարածքին մոտ գտնվող Շինուհայր և Հալիձոր բնակավայրերում բնակվող արցախցի 7 ընտանիքի:

Արցախի Ճարտար քաղաքից տեղահանված և այժմ Հալիձորում բնակվող Լյուսվարդ Օհանյանի խոսքով` անգամ Բաքվում գերության մեջ գտնվելով Ռուբեն Վարդանյանը կրկին իր ազգի մասին է մտածում։

Քաշաթաղից բռնի տեղահանված և այժմ Շինուհայրում բնակվող Կատին Հակոբյանի խոսքով էլ՝ նախաձեռնությունն իրենց համար կենսական նշանակություն ունի։ Ըստ նրա` այս հողը իրենց համար հնարավորություն է՝ սեփական աշխատանքով թեթևացնելու ընտանիքի բեռը։

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունից հայտնել են նաև, որ շահառուները նոտարական հաստատմամբ արդեն ստացել են հողամասերը, որոնք բաշխվել են ըստ ընտանիքի անդամների թվի։

Գործակալությունն իր վրա է վերցրել նաև փաստաթղթային ձևակերպումների և նոտարական ծախսերը՝ գործընթացը դարձնելով ամբողջությամբ հասանելի շահառուների համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան