Ներքին 7 ամիս առաջ - 17:15 23-02-2026

Հայտարարագրերն անհասանելի են․ ԿԿՀ կայքն էլի խափանվել է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում արդեն մի քանի օր է՝ հայտարարագրերի բաժինը չի գործում։

Սրա հետևանքով լրագրողների, ինչպես նաև շարքային քաղաքացիների համար բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերն անհասանելի են։

Oragir.News-ը կապ հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ՝ փորձելով պարզել պատճառը։ Ի պատասխան՝ մեզ տեղեկացրին, որ կայքը խափանվել է տեխնիկական խնդիրների պատճառով։ Մեզ պատասխանող աշխատակիցը հստակ ժամկետ չնշեց, թե հայտարարագրերի բաժինը երբ հասանելի կդառնա՝ առաջարկելով դիմել համապատասխան՝ Հայտարարագրերի վերլուծության վարչության հայտարարագրման բաժին։

Այս բաժնի հետ, սակայն, կապ հաստատել չհաջողվեց․ մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ ինքնապատասխանիչը շարունակաբար նշում էր, որ բոլոր օպերատորները զբաղված են՝ ծանրաբեռնվածության պատճառով։ Մինչև աշխատանքային օրվա ավարտ պատկերն այս առումով չփոխվեց, և մեզ այդպես էլ չհաջողվեց պարզաբանում ստանալ։

Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԿԿՀ կայքում հայտարարագրերի բաժնի աշխատանքը խափանվում է։ 2024-2025 թվականներին Oragir.News-ը բազմիցս բախվել է այդ խնդրին և ահազանգել դրա մասին, և օրեր անց միայն նոր այն կարգավորվել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան