Ներքին 7 ամիս առաջ - 16:10 23-02-2026

Սրբազանից խնկավաճառ․ Արման Սարոյանը եկեղեցում բիզնես է սկսել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Արման Սարոյանը (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) ոչ միայն շարունակում է անօրինական կերպով պաշտոնավարել և փաստացի զավթած պահել թեմի առաջնորդի նստավայրն ու թեմական գույքը, այլև եկեղեցու ներսում յուրօրինակ բիզնես գործունեություն ծավալել։

Մասյացոտնի թեմում ձևավորված ավանդույթ կա, որ քաղաքացիները պատարագի մասնակցելիս իրենց հետ խունկ են բերում եկեղեցի։ Oragir.News-ի տեղեկություններով՝ Արման Սարոյանը պահանջում է, որպեսզի քաղաքացիները խունկը չվառեն և տան իրեն։ Արդյունքում յուրաքանչյուր պատարագից հետո թեմի եկեղեցիներում խոշոր չափով խունկ է հավաքվում, որը Արման Սարոյանը տարբեր ճանապարհներով վաճառում է դրանք, գոյացած գումարն էլ՝ գրպանում։

Չենք ակնկալում, որ հիշյալ տեղեկությունը քննության առարկա կդառնա, և խնկի բիզնեսով զբաղվող նախկին Սրբազանը պատասխանատվության կենթարկվի, քանի որ դա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հակեկեղեցական արշավի ծանր հրետանիներից մեկն է և գտնվում է Կառավարության ղեկավարի անձնական պաշտպանության ներքո։

Ենթադրում ենք, որ դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Սարոյանը կդադարեցնի կամ մտադիր կլինի դադարեցնել իր տիրադավ գործունեությունը, և այս իրողությունը նրա դեմ կօգտագործվի որպես ճնշման գործիք։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի