Ներքին 7 ամիս առաջ - 16:20 23-02-2026

Նրանք սովորում են ոչ թե իմ խոսքերից, այլ քայլերից. Քրիստինա Եղոյանի հուզիչ հրապարակումը

Դերասանուհի և երգչուհի Քրիստինա Եղոյանն Ինստագրամի իր էջում ջերմ տեսանյութ է հրապարակել դուստրերի հետ՝ կիսվելով մայրության մասին իր պատկերացումներով:

Արտիստը նշել է, որ մայր լինելն իր համար ամենօրյա պատասխանատվություն է և սեփական օրինակով երեխաներին կրթելու մեծ հնարավորություն:

«Ես պարտավոր եմ լինել այնպիսին, ինչպիսին ուզում եմ տեսնել նրանց ապագայում։ Նրանք սովորում են ոչ թե իմ խոսքերից, այլ իմ քայլերից»,- գրել է Քրիստինան՝ հավելելով, որ այսօրվա իր օրինակը հիմք է դառնալու, որպեսզի դուստրերը վաղը լինեն իր լավագույն տարբերակը։

Հրապարակումը կարճ ժամանակում մեծ արձագանք է ստացել հետևորդների կողմից՝ արժանանալով բազմաթիվ հավանումների և ջերմ մեկնաբանությունների:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում