Արտաքին 7 ամիս առաջ - 23:16 22-02-2026

Ես ուզում եմ բրիտանական զորքեր ուղարկել Ուկրաինա. Ջոն Հիլի

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիան զորքեր կուղարկի Ուկրաինա խաղաղություն ապահովելու համար։ Այս մասին նա հայտարարել է The Telegraph-ին տված մեկնաբանության մեջ կիրակի՝ փետրվարի 22-ին։

Հիլին ընդգծել է, որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում պետք է ավարտվի այս տարի:

«Որևէ կառավարության կամ պաշտպանության նախարարի համար ավելի մեծ բեռ չկա, քան զինված ուժերը մեկ այլ երկրում գործողության մեջ ներգրավելու որոշումը»,- ասել է նա և հավելել,- «Ես ուզում եմ լինել այն պաշտպանության նախարարը, որը բրիտանական զորքեր կուղարկի Ուկրաինա, քանի որ դա կնշանակի միայն մեկ բան. այս պատերազմը վերջապես ավարտվեց»,- բացատրել է Հիլին:

Նախարարն ընդգծել է, որ բրիտանական զորքեր ուղարկելը Ուկրաինա հնարավոր է միայն խաղաղության հասնելու դեպքում: Նախարարի խոսքով՝ «անվտանգ Եվրոպային անհրաժեշտ է ուժեղ, ինքնիշխան Ուկրաինա»:

The Telegraph-ին տված մեկնաբանության մեջ Հիլին նաև վստահեցրել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի «ավելի վճռականորեն աջակցել» Ուկրաինային։ Մասնավորապես, երկրի իշխանությունները պլանավորում են ավելացնել ռազմական օգնությունը և նոր պատժամիջոցներով ուժեղացնել Կրեմլի վրա ճնշումը։

«Այս պատերազմը մեզ և Պուտինին ցույց տվեց մեկ կարևոր բան՝ երբեք մի թերագնահատեք ուկրաինացի ժողովրդի կամքը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում