Ներքին 7 ամիս առաջ - 15:03 22-02-2026

Այսօր Մեծ պահքի երկրորդ՝ Արտաքսման կիրակին է

Մեծ պահքի երկրորդ կիրակին՝ Արտաքսման կիրակին է, որը խորհրդանշում է Ադամի և Եվայի դրախտից արտաքսվելը:

Արտաքսման կիրակիի ընթերցվածքները աղերսական են՝ «Տե՛ր, ողորմիր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք Քեզ վրա»։

Աստված Ադամին ու Եվային տվեց կյանքի պատվիրանը. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք»։

Աստված երբեք իր կամքը չի պարտադրում մարդուն, նախաձեռնությունը նրան է թողնում:

Ադամն ու Եվան այլ ճանապարհ ընտրեցին և ճաշակեցին արգելված պտուղը։ Այս մեղքը կոչվեց «Ադամական մեղք» և ժառանգաբար փոխանցվեց սերնդեսերունդ ամբողջ մարդկությանը, և միայն մկրտությամբ է, որ մաքրվում է այն։

Արտաքսման կիրակիի շարականը նկարագրում ու հիշեցնում է Ադամի՝ դրախտից արտաքսվելը և մեղավորների՝ Քրիստոսի միջոցով դարձյալ դրախտին արժանի դառնալը:

Պատարագի ավարտին օրվա և ամբողջ պահոց շրջանի խորհուրդը հավատացյալներին ներկայացրեց Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։ Նա շեշտեց՝ այս ժամանակահատվածը նաև նրա համար է, որ հավատացյալները մտորեն, թե արդյոք իրենց քայլերը, որոշումներն ու նախընտրություններն Աստծո կամքին համապատասխան են, թե ոչ և կարողանալ արմատախիլ անել մարդու ներսում եղածը թույնն ու չարիքը։

Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին այս տարի Մեծ պահքի մեկնարկը տվել է փետրվարի 15–ին։ Այն կավարտվի ապրիլի 5–ին` Քրիստոսի Հարության տոնով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում