Ներքին 7 ամիս առաջ - 13:51 22-02-2026

Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. Արա Զոհրաբյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ, և քրեական վարույթի նպատակը Եպիսկոպոսաց ժողովը տապալելն էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Սա Հայաստանի պատմության ամոթալի օրերից մեկն էր, խայտառակություն։ Այս որոշումը բերելու է շատ վատ վիճակների»,- ասել է նա։

Փաստաանը նշել է, որ մյուս վեց բարձրաստիճան հոգևորականներն էլ նույն կարգավիճակում են, ինչ Վեհափառը։

«Բոլորն էլ մեղադրվում են, իբրև թե, դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ, բայց մենք լավ գիտենք, որ այդ դատական ակտով ներխուժել են եկեղեցական կյանք»,- ասել է Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 14–ին դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից։

Չնայած այդ արգելքին՝ Ավստրիայում կայացել է Եպիսկոպոսաց հավաքը, որի ընթացքում իր խոսքն առցանց հղել է Գարեգին Երկրորդը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան