Սպորտ 7 ամիս առաջ - 09:43 22-02-2026

Սերիա Ա․ Մխիթարյանի գոլն օգնեց Ինտերին հաղթել Լեչեին

Իտալական Ա Սերիայի 2025/2026 մրցաշրջանի 26-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս ուժերը չափեց «Լեչեի» հետ։

«Էտտորե Ջարդինիերո - Վիա դել Մարե» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 2։0 հաշվով հաղթանակով։

​Խաղի հաշիվը 75-րդ րոպեին բացեց միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Րոպեներ անց՝ 82-րդ րոպեին, պաշտպան Մանուել Ականջին կրկնապատկեց «ներաձուրիների» առավելությունը և ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը։

​Անցկացրած 26 հանդիպումներից հետո «Ինտերը» վաստակած 64 միավորով վստահորեն գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Լեչեն» 24 միավորով զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։

​Հաջորդ տուրում առաջնության գործող առաջատար «Ինտերը» կմրցի «Ջենոայի» հետ, իսկ «Լեչեն» կհանդիպի «Կոմոյին»։ Երկու խաղերն էլ տեղի կունենան փետրվարի 28-ին։

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան